AM
21 Դեկտեմբեր 2011 - 13:10 AMT

Անդրանիկ Նիկողոսյանը շնորհավորել է Սերգեյ Նարիշկինին ՌԴ Պետդումայի խոսնակի պաշտոնում ընտրվելու առթիվ

ԱՊՀ երկրների Երիտասարդական միության Վարչության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Նարիշկինին Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Շնորհավորանքում Նիկողոսյանը համոզմունք է հայտնել, որ արգասաբեր համագործակցությունը հանուն ԱՊՀ երկրների երիտասարդության միավորման հետագայում ևս կզարգանա և կամրապնդվի նորանոր նախաձեռնությունների շնորհիվ:

Նիկողոսյանը Նարիշկինին մաղթել է երջանկություն, բազում հաջողություններ և բարեկեցություն: