Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կլրացնի իրավական դաշտում առկա բացը: Այդ մասին Ֆրանսիայի Ազգային ժողովում օրինագծի քննարկումների ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլյեն: Ըստ նրա, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը բազմիցս քննարկվել է նաև անցյլաում. «Ուղղակի մենք այժմ որոշել ենք դա ամրագրել օրենքով»: Նա նշել է, որ օրինագիծն ուղղված չէ որևէ մեկի դեմ: Օլյեն հիշեցրել է, որ շատ երկրներում Ցեղասպանության ժխտումը պատժվում է օրենքով, և Ֆրանսիան նույնպես պետք է նման օրենք ընդունի: Այդ առնչությամբ նա նշել է, որ 2011թ. Ֆրանսիայի արդարադատության նախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասաց, որ ցանկացած ցեղասպանության ժխտում քրեորեն պատժելի է:
Իր հերթին պատգամավոր, Լիմոժի քաղաքապետի առաջին տեղակալ Մոնիկ Բուլեստեն նշեց, որ օրինագծի ընդունումը ներդաշնակեցնում է Ֆրանսիայի իրավական դաշտը: Օրինագծի ընդունումը թույլ կտա ապագա սերունդներին մտածել և ստեծղել վերջապես խաղաղ Եվրոպա, որտեղ մարդիկ կարող են առերեսվել իրենց անցյալի հետ»,-ասել է նա:





