AM
22 Դեկտեմբեր 2011 - 10:23 AMT

Սիլվի Անդրիո. Իր քաղաքացիներին պաշտպանելու համար Ֆրանսիան պետք է ընդունի օրենքը

«Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը քաղաքացիական որոշում է, և այս պատմական փաստի ժխտումը մարդկային հիշողությանը և եվրոպական արժեքներին ուղղված վիրավորանք է»,-Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկմանը հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավեր Սիլվի Անդրիո : Նրա խոսքով, Ֆրանսիայում գործում են բազմաթիվ օրեքներ, որոնք պատժում են ռասիզմը, սակայն դա դեռ բավական չէ: Այս առնչությամբ նա նկատել է, որ իր քաղաքացիներին պաշտպանելու համար, Ֆրանսիան պետք է ընդունի օրենք, որը քննադատում է բոլոր ցեղասպանությունները: Ընդ որում, նա նշել է, որ Ֆրանսիան չի քննադատում Թուրքիային: «Մենք ուզում ենք, որ Թուրքիան և Հայաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները»,-ասել է նա, հավելելով, որ ժխտումն անընդունելի է, քանի որ կան բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են Ցեղասպանության իրողությունը:

Դեկտեմբերի 7 օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի Ազգակին ժողովի Իրավական հարցերով կոմիտեի կողմից:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Փարիզի դեմ պատժամիջոցներ ընդունել: Թուրքիան նաև սպառնացել է, որ Փարիզից ետ կկանչի իր դեսպանին, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հաստատի օրինագիծը:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներով, եթե ֆրանսիական Սենատը հաստատի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Դավութողլուն նաև նշել է, որ Թուրքիան խորհրդարանում քննարկման կդնի «Ֆրանսիայի կողմից 1945թ Ալժիրում իրականացրած ցեղասպանության» ընդունման օրինագիծը: