AM
23 Դեկտեմբեր 2011 - 06:16 AMT

ԱՄՆ-ը 10 մլն դոլարի պարգև է խոստացել Իրանում հաստատված Ալ-Կայիդայի անդամի համար

ԱՄՆ-ը 10 մլն դոլարի պարգև է խոստացել Իրանում հաստատված Ալ-Կայիդայի անդամ Յասին Սուրիի մասին տեղեկատվության համար: Այդ մասին հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարության համաձայն, Յասին Սուրին օգնում է գումարի և մարտիկների փոխադրմանը իրանական տարածքով հարևան երկրներ: