AM
24 Դեկտեմբեր 2011 - 09:34 AMT

Իրանը զորավարժություններ է սկսել Օրմուզի նեղուցում

Իրանի ռազմածովային ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել Օրմուզի ներղուցում «Վելայաթ-90» ծածկանունում, հաղորդում է Իրանի «Պրես-ՏՎ» հեռուտաալիքը:

Զորավարժությունների ընթացքում կանցկացվեն սպառազինության նորագույն տեսակների, այդ թվում հրթիռային ու տորպեդային համակարգերի փորձարկումներ: Զորավարժություններին կմասնակցեն ինչպես նավեր, այնպես էլ սուզանավեր»,-ասել է Իրանի ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Հաբիբոլա Սայարին:

Սակայն, Սայարին ասել է, որ զորավարժությունները ոչ ոքի համար սպառնալիք չեն, այլ «խաղաղության ու բարեկամության ուղերձ տարածաշրջանի երկրներին», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Վերջերս Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության կոմիտեի անդամ Պարվիզ Սարվարին հայտարարել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը առաջիկայում զորավարժություններ կանցկացնի՝ մշակելու համար Օրմուզի նեղուցի արգելափակման միջոցները: Սակայն, դրանից որոշ ժամանակ անց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմափարաստը հավաստիացրեց, որ Իրանը մտադիր չէ փակել Օրմուզի նեղուցը: