AM
24 Դեկտեմբեր 2011 - 10:10 AMT

Այսօր Ձմեռ պապն ու Ձյունանուշը բացեցին խորհրդարանի դռները երեխաների առջև

Այսօր Հայաստանի Ազգային ժողովում «բաց դռների» քաղաքականության շրջանակներում խոսնակ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Ամանորին նվիրված տոնական միջոցառում: Երեխաներին ողջունեցին Ձմեռ պապը, Ձյունանուշը, հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները:

«Այսօր երեխաների օրն է: Ցանկանում եմ երեխաներին կապույտ երկինք, իսկ նրանց ծնողներին առողջություն ու հաջողություն, որպեսզի երեխաների մանկությունը երջանիկ լինի»,-ասել է խոսնակը: Լրագրողների այն հարցին, թե իր համար ինչ կցանկանար Սամվել Նիկոյանը Ձմեռ պապից, նա կրկնեց իր խաղաղ երկնքի ու բարեկեցության մաղթանքը: Չրջանցվեց նաև քաղաքականության թեման: Խոսնակին հարցրեցին քաղաքական ոլորտում իր բարեմաղթանքների մասին: Նա պատասխանեց. «Քաղաքակիրթ մրցակցություն, արդար ընտրություններ, որպեսզի դրանց արդյունքները գոհացնեն հանրությանը»: