AM
25 Դեկտեմբեր 2011 - 11:57 AMT

ՄԱԿ-ը 50 տարվա ընթացքում առաջին անգամ կրճատել է իր բյուջեն

Տնտեսական ճգնաժամը հասավ նաև Միավորված Ազգերի Կազմակերպություն: ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստում 50 տարվա ընթացքում առաջին անգամ որոշվել է կրճատել կազմակերպության բյուջեն:

ՄԱԿ 193 անդամ երկրների պատվիրակները հավանություն են տվել 2012-2013թթ. բյուջեին $ 5,15 միլիարդի չափով: ՄԱԿ 2010-2011թթ. բյուջեն կազմում էր $ 5,41 մլրդ. այսպիսով, կազմակերպության ծախսերը որոշել են սահմանափակել 1,05 տոկոսով: Այդ մասին գրում է Utro.ru-ն: Բյուջեն կրճատելու նախաձեռնությունը բխել է ԱՄՆ-ից: Եվրոպայի զարգացող երկրները դեմ են հանդես եկել:

Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շնորհավորել է Գլխավոր ասամբլեային ընդունված որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ պետք է «ավելի շատ բան անել ավելի քիչ միջոցներով»:

ՄԱԿ-ի բյուջեն հաստատվում է երկու տարին մեկ Գլխավոր ասամբլեայի նիստում: Այն ձևավորվում է կազմակերպության անդամ երկրների ներդրումների հաշվին, որոնք հաշվարկվում են՝ ելնելով նրանց վճարունակությունից: Ուստի բյուջեի մեծ մասը ձևավորվում է զարգացած երկրների հաշվին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի: