Ճապոնիայի պետական հանձնաժողովը, որը հետաքննում է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարը, մեղադրել է օպերատոր TEPCO ընկերությանը անիրավասության մեջ վթարից հետո առաջացած իրավիճակի շտկման հարցում, իսկ պետությանը՝ միջուկային ճգնաժամի պայմաններում անարդյունավետ տեղեկատվական փոխանակման և որոշումների կայացման մեջ: Այդ մասին գրում է «Մայնիտի» թերթը, հղում անելով զեկույցի տեքստին, որը հանձնաժողովը ներկայացրել է կառավարության ղեկավարին:
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը զբաղեցրել է մոտ վեց ամիս: Հանձնաժողովը գլխավորում էր Տոկիոյի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Յոտարո Խատամուրան:
Ըստ զեկույցի, վթարից հետո խնդիրների մեծ մասն առաջացավ օպերատորի և համապատասխան պետական մարմինների անպատրաստ լինելու պատճառով:





