AM
27 Դեկտեմբեր 2011 - 13:37 AMT

Սիրիայի հատուկ ծառայությունները մի քանի մարդ են սպանել Թուրքիայի հետ սահմանին

Սիրիացի զինվորները մի քանի մարդ են սպանել «զինված ահաբեկչական խմբավորումից» թուրք-սիրիական սահմանին, հաղորդում է SANA գործակալությունը:

Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսային սահմանը կանոնավոր փոխադրման հանգույց է սիրիացի ապստամբների համար, որոնք հանդես են գալիս նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ, հայտնում է MIGnews-ը:

«Հատուկ նշանակության ուժերը սպանել ու վիրավորել են մի քանի գրոհայինների և զավթել նրանց զենքը, զինամթերքը, ռազմական համազգեստը, կապի միջոցները և կեղծ վկայականները»,-ասվում է SANA գործակալության հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի վերջում Թուրքիան հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանում Սիրիայի դեմ, այդ թվում ռազմավարական համագործակցության սառեցում, Սիրիայի ԿԲ հետ համագործակցության կասեցում, երրորդ երկրներից Սիրիա զենքի առաքումների արգելում: