Ռուսաստանի նախագահության թեկնածու, միլիարդեր Միխայիլ Պրոխորովը ամանորյան մաղթանքով դիմել է ռուսաստանցիներին: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, նա կրկին ընդգծել է՝, որ ինքը «Պուտինի նախագիծը չէ» , ոչ էլ Սուրկովի կամ Պրոխորովի, այլ որ «հպարտ է լինել Բոլոտնայա հրապարակի, Սախարովի նախագիծը, բոլոր ռուս մարդկանց նախագիծը, ում համար անձնական ազատությունը շատ ավելի կարևոր է անձնական բարեկեցությունից»:
«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու ես, լինելով մի մարդ, որն ամեն ինչ ունի, ցանկանում եմ մասնակցել ՌԴ նախագահի ընտրություններին: Եվ որ իրո՞ք ես կարծում եմ, որ մեր երկիրը կարող է քվեարկել հօգուտ միլիարդերի: Ամեն ինչ շատ պարզ է: Ի տարբերություն պաշտոնյաների, ես գնում եմ ընտրությունների, որովհետև ինձ հարկավոր չէ գողություն անել»,-ասել է Պրոխորովը: «Ես ոչ գող եմ, ոչ խարդախ մարդ, ես մենեջեր եմ: Ես ցանկանում եմ, որ մեր երկրում, վերջապես վերանա գողությունն ու բարձիթողի վիճակը: Ես չեմ հավատում, որ աղքատությունն ու կոռուպցիան են մեր պատմական ուղին: Մեր ուղին միանգամայն այլ է: Մեր երկիրը մեծ մարդկանց երկիր է, մեծ գյուտերի, մեծ գրականության: Եկեք հավատանք դրան ու սկսենք աշխատել»,-ասել է Պրոխորովը:
«Ես որպես անձնական ողբերգություն եմ ընկալում այն, որ մեր որոշ քաղաքացիներ դիմավորում են Նոր տարին բանտում: Ես խոսում եմ Միխայիլ Խոդորկովսկու, Պլատոն Լեբեդևի, Սերգեյ Ուդալցովի և այլ անմեղ դատապարտվածների մասին: Ես հատկապես շատ եմ ցավում, որ չեմ կարող հիմա օգնել նրանց: Սակայն, կգա ժամանակը և անպայման կօգնեմ»,-հավելել է նա:





