Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես սկսում է ակումբների արտոնագրման համակարգի 9-րդ մրցաշրջանը, որին կմասնակցեն 2012-2013 թթ. մրցաշրաջանի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից թիմերի մայր ակումբներն ու ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերին հանդես գալու իրավունք ստացած ակումբները:
Բարձրագույն խմբի 21-րդ առաջնությունը լինելու է անցումային և տևելու է նախորդներից ավելի երկար, այն անցկացվելու է աշուն-գարուն մրցակարգով:
«Ես ակնկալում եմ, որ բոլոր ակումբներն անխտիր նույնպես պատասխանատվություն կդրսեւորեն այս աշխատանքների նկատմամբ, ինչը թույլ կտա այս գործընթացն ավարտել հաջողությամբ: Ընթացիկ մրցաշրջանում կկիրառվի 2011թ. նոյեմբերի 14-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից հաստատված ՈւԵՖԱ-ի կողմից փոփոխված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի նոր կանոնակարգը, որը հիմնված է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման եւ ֆինանսական արդար խաղի կանոնակարգի վրա, որում, նախորդի համեմատ, պահանջները ավելի հստակեցված են»,- ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքերը մեջբերում է Ֆեդերացիայի պաշտոնական կայքը:





