Դեկտեմբերի 28-ին ժամը 21.17-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում`Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում` թիվ 4 ա շենքին հարակից, տեղի է ունեցել ավտոպատահար. այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 19 ՍՏ 159 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին. տեղի է ունեցել բենզինի արտահոսք` առանց հրդեհի բռնկման: Տեղում մահացել են Կապան քաղաքի բնակիչներ`վարորդ, 1985 թվականին ծնված Դավիթ Գրիգորյանը,1985 թվականին ծնված Նվեր Մովսիսյանը և մոտ 25 տարեկան Կարեն Հովագիմյանը, իսկ 1987 թվականին ծնված Արման Ասատրյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:
Տուժածի վիճակը գնահատվել է ծանր: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:





