AM
29 Դեկտեմբեր 2011 - 11:29 AMT

Գլենդեյլում լույս է տեսել նկարչուհի Սիրուն Երիցյանի անդրանիկ պատկերագիրքը

Գլենդեյլում լույս է տեսել ամերիկահայ նկարչուհի Սիրուն Երիցյանի աշխատանքների պատկերագիրքը: Ինչպես հայտնում է «Մասիս» թերթը, այն սյուրռեալիստ նկարչուհու առաջին գիրքն է, չնայած նա երկար տարիներ զբաղվում է նկարչությամբ: Այն տպագրվել է «Աբրիլ» հրատարակչատանը, և պարունակում է 200 էջ:

Սիրուն Երիցյանը ծնվել է 1951 թ-ին Բեյրութում: Մասնակցել է 50-ից ավելի ցուցահանդեսներին Հայաստանում և ԱՄՆ-ում: Առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է 1991 թ-ին: Ունի բազմաթիվ շարքեր «Խաչելություն», «Նռներ», «Անտունը» և այլն: Զբաղվում է նաև քանդակագործությամբ և իլյուստրացիաներով: Ամենահայտնի շարքն է «Մեծարանք»-ը, որտեղ ներկայացվում է հայկական այբուբենը, հայ մանրանկարչությունը և այլն: