Ռիկ Սանտորումը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Իրանին հարված հասցնելու պատրաստակամության մասին:
Նրա խոսքով` ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը բավականաչափ բան չի արել, որպեսզի խանգարի Իրանին տիրանալու միջուկային զենքին: Նախկին սենատորը մտավախություն ունի, որ Օբամայի նման փափկությունը կարող է Ամերիկան վերածել «թղթե վագրի», հաղորդում է MK.ru-ն:





