AM
5 Հունվար 2012 - 10:18 AMT

Ոստիկանություն. Վերջին 5 օրում ՃՏՊ-ների հետևանքով 4 մարդ զոհվել է, 43-ը՝ վիրավորվել

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2011թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2012թ. հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար:

Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարների հետևանքով 4 մարդ զոհվել է, 43-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: