Վաշինգտոնը քննադատում է իրանական կառավարության որոշումը մեկնարկելու ուրանի հարստացման գործընթացը Իրանի նոր ձեռնարկությունում, երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ՄԱԳԱՏԵ-ն երկուշաբթի պաշտոնապես հաստատել է, որ իրանական «Ֆորդու» գործակալությունը սկսել է ուրանի` մինչև 20 տոկոս հարստացումը: Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ը, հղելով Վիեննայի դիվանագիտական աղբյուրներին, հայտարարել է, որ իրանցի մասնագետները սկսել են ուրանի հարստացումը «Ֆորդուում» ամենաքիչը մեկ շաբաթ առաջ: Այնտեղ արդեն եղել են ՄԱԳԱՏԵ-ի մասնագետները:
«Այս քայլը հանդիսանում է Իրանի կողմից իր պարտականությունների չարաշահման դրսևորում և ապացուցում է, որ այդ երկրի մեկուսացման պատճառները հենց նրա մեջ են»,-ասվում է Քլինթոնի հայտարարությունում:
Պետքարտուղարը նշել է, որ նոր գործարանի կառուցումը երեք տարի գաղտնի է իրականացվել, իսկ հարստացված ուրանի արտադրման մտադրությունը չի կարող ոչնչով արդարացվել:
«Ուրանի հարստացումը հերթական քայլ է հանդիսանում, որն Իրանին մոտեցնում է բարձր հարստացվածության ուրանի արտադրությանը, որը կիրառվում է միջուկային զենքի ստեղծման համար»,- ընդգծել է նա:
Քլինթոնի կարծիքով, իրանական իշխանությունները ստում են, պնդելով, որ վառելիքն անհրաժեշտ է բժշկական իզոտոպների արտադրության համար:
«Մենք կոչ ենք անում Իրանին անմիջապես դադարեցնել ուրանի հարստացումը և սկսել հետևել իր միջազգային պարտականություններին: Մենք նաև կոչ ենք անում Իրանին վերսկսել «5+1» ձևաչափի բանակցությունները»,- ընդգծել է Քլինթոնը:
ԱՄՆ և Արևմուտքի մի շարք այլ պետություններ Իրանին մեղադրում են միջուկային զենքի մշակման մեջ, որն իրականացվում է խաղաղ ատոմի ծրագրի անվան ներքո: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է, հայտարարելով, որ իր ատոմային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը:





