AM
11 Հունվար 2012 - 11:07 AMT

Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցում հրդեհ է բռնկվել

Հունվարի 9-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել, որը մարելու ընթացքում փլուզվել է հուշարձանի հարավարևելյան սյունը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

ՀՀ մշակույթի նախարարությունը Թբիլիսի է գործուղել մասնագիտական հանձնախումբ` պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ` դեպքի հանգամանքները տեղում ուսումնասիրելու և Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկելու իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները: