Ռուսաստանը լրջորեն մտահոգված է Իրանի դեմ ռազմական գործողության սպառնալիքով և ամեն ինչ անում է այն կանխելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Ես չեմ գուշակություններ անի, թե դա ինչպես տեղի կունենա, սակայն մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նման բան չկատարվի»,-ասել է Լավրովը մամլո ասուլիսում:
«Նման գործողության հետևանքները ծանրագույն կարող են լինել»,-ասել է նախարարը:
Արևմտյան երկրները մեղադրում են Իրանին միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանը բազմիցս է հայտարարել, որ իր ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:





