Արևմտյան երկրները Իրանի հետ նրա միջուկային ծրագրի հարցերի շուրջ նոր բանակցությունների վերաբերյալ որոշակի ծրագրեր և ամսաթվեր չունեն, հայտնել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունից, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Չկան որևէ ամսաթվեր կամ կոնկրետ ծրագրեր, քանի որ Իրանը դեռևս պետք է հստակ ցուցադրի եվրոպական դիվանագիտության ղեկավար, բարոնուհի Էշթոնի ուղերձին արձագանքելու և առանց որևէ նախապայմանների բանակցություններ վարելու պատրաստակամությունը»,- հաղորդել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Հունվարի 23-ին կկայանա ԵՄ նախարարների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների, մասնավորապես` իրանական նավթի ներկրման վրա պատժամիջոցների ներմուծման հարցը:





