AM
19 Հունվար 2012 - 06:50 AMT

Պիտեր Սեմնեբին դարձել է Մարշալի հիմնադրամի աշխատակիցը Հարավային Կովկասի գծով

Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին դարձել է Մարշալի հիմնադրամի գերմանական բաժանմունքի ավագ գիտաշխատող է դարձել Հարավային Կովկասի գծով, ասվում է հիմնադրամի կայքում:

Պիտեր Սեմնեբիի աշխատանքի ոլորտը հիմնադրամում կներառի Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի ու ՌԴ հետ կապված հարցերը:

Պիտեր Սեմնեբին եղել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչը 2006-2011թթ.՝ զբաղվելով սառեցված հակամարտություններով, քաղաքական բարեփոխումներով, մարդու իրավունքների հարցերով ու կառավարման ճգնաժամով: Նախկինում նա եղել է ԵԱՀԿ առաքելության ղեկավարը Խորվաթիայում: