AM
21 Հունվար 2012 - 04:24 AMT

ԱՄՆ-ն մտածում է Դամասկոսում իր դեսպանատունը փակելու մասին

ԱՄՆ-ն մտածում է Դամասկոսում իր դեսպանատունը փակելու մասին, ելնելով անվտանգության նկատառումներից: Այդ մասին լրագրողներին է հայտնել վարչակազմի ներկայացուցիչը:

Սակայն, ըստ նրա, վերջնական որոշում այս առումով չի կայացվել, թեև ԱՄՆ դիվանագետների հիմնական մասն արդեն լքել է Սիրիան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Դեռ նախորդ շաբաթ ԱՄՆ-ն դիմել էր Սիրիայի իշխանություններին՝ խնդրելով ուժեղացնել դեսպանատան պաշտպանությունը, սակայն խնդրանքն անպատասխան մնաց:

Այդ առնչությամբ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հիշեցրել է այն միջադեպի մասին, որը տեղի ունեցավ նախորդ տարվա սեպտեմբերին, երբ ցուցարարները փորձեցին հարձակվել դեսպան Ռոբերտ Ֆորդի ու աշխատակիցների վրա:

ԱՄՆ-ն շարունակում է հանդես գալ Սիրիայի դեմ միջազգային պատժամիջոցների ընդունման օգտին: