Բրիտանական մեդիա-կարգավորող Ofcom-ը հեռարձակման լիցենզիայից զրկել է պետական անլգլալեզու Press TV իրանական հեռուստաալիքը Բրիտանիայի տարածքում, հայտնում է Associated Press-ը:
Ընկերությունը հայտարարել է, որ լիցենզիան պատկանում է Լոնդոնում տեղակայված Press TV-ի բաժանմունքին, սակայն հեռուստաալիքի խմբագրական քաղաքականությունը մշակվել է Թեհրանի գլխամասային ընկերությունում, ինչը հակասում է բրիտանական իրավական նորմերին:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախորդ տարվա նոյեմբերի 21-ին լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ:





