AM
21 Հունվար 2012 - 08:24 AMT

Հիլարի Քլինթոնը հուսով է, որ ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ

ԱՄՆ-ն Եվրամիությունից ակնկալում է լրացուցիչ միջոցներ՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ակնկալվում է, որ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ երկուշաբթի օրը:

«Մենք հասկացնում ենք Իրանին, որ միջուկային զենքի ստեղծման փորձերը ու Օրմուզի նեղուցը փակելու սպառնալիքները վտանգավոր են»,-ասել է նա իր գերմանացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ն հայտարարել են իրանական նավթի վրա էմբարգո ներմուծելու հնարավորության մասին՝ որպես մի պատժամիջոց Իրանի հանդեպ, որը չի ցանկանում դադարեցնել սեփական միջուկային ծրագրի մշակումը:

Ի պատասխան դրան Իրանը սպառնացել է փակել Օրմուզի նեղուցը, որով անցնում է մատակարարվող նավթի 40 տոկոսը, ինչը զգալիորեն սրել է իրադրությունը: