AM
21 Հունվար 2012 - 08:49 AMT

Սարկոզիին վիրավորելու համար ֆրանսիացին դատապարտվել է ազատազրկման

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին վիրավորելու համար 23-ամյա ֆրանսիացին պայմանական ազատազրկման է դատապարտվել 2 ամսով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Դատարանում ամբաստանյալը պարզաբանել է, որ «շան տղա» արտահայտությունն արտասանել է աֆեկտի վիճակում: «Ես կոնկրետ ոչ ոքի չեմ դիմել և նույնիսկ չեն տեսել նախագահին: Այնտեղ շատ մարդ կար, լրագրողներ, նրանք որոշեցին, որ ես դա ասում են առաջին անձին»,-ասել է նա:

Սակայն, վկա ոստիկանները հայտարարել են, որ վիրավորանքը կարող էր ուղղված լինել միայն Սարկոզիին, քանի որ նա շրջապատված էր կին նախարարներով: