AM
21 Հունվար 2012 - 08:50 AMT

Վրաց պատրիարքը մեկնում է Գերմանիա բուժվելու

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը այսօր կմեկնի Գերմանիա բուժման նպատակով: Այդ մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչները: Նա Գերմանիայում կմնա մինչև փետրվարի 4-ը:

«Պատրիարքարանում հերքել են կաթողիկոսի առողջության վատթարացման մասին տեղեկությունները՝ ասելով, որ նա մեկնել է կանխարգելիչ ստուգման և ռեաբիլիտացիայի նպատակով»,-հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նախնական տվյալների, Գերմանիայում Իլիա Երկրորդը հանդիպել է մի շարք եվրոպական երկրների վրաց համայնքների ներկայացուցիչների հետ: