Հայ գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» թեմայով շարադրությունների մրցույթ, հայտնում է ՀՀ մշշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
Մրցույթն ունի աննախադեպ մրցանակ` հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակներում արտերկրում իրականցվող միջազգային որևէ ծրագրի:
Մրցույթին մասնակից դպրոցականները կարող են ներկայացնել «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» թեմայով շարադրություն (նվազագույն ծավալը` 500 բառ կամ 1.5 էջ): Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների աշակերտները:
Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 10-ը, իսկ հանթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը:





