AM
22 Հունվար 2012 - 15:04 AMT

Սիրիական ապստամբների խմբավորումը գրավել է Դամասկոսի արվարձանի մի մասը

Սիրիական ապստամբների խմբավորումը շաբաթ երեկոյան գրավել է Դումայի՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկի մի մասը, ներկայումս քաղաքի փողոցներում մարտեր են տեղի ունենում:

Ապստամբները փողոցները փակում են բարիկադներով: Քաղաքում հրաձգություն և պայթյուններ են լսվում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդվում է, կորուստներ կան երկու կողմերից, սակայն սպանվածների և վիրավորների հստակ թիվն առայժմ հայտնի չէ: Ապստամբների շարքերում մեծամասնությունը կազմում են սիրիական բանակը լքած զինվորները:

Դուման գտնվում է Դամակոսից մոտ 20կմ հեռավորության վրա: Արվարձանի բնակչությունը կազմում է մոտ 200 հազ. մարդ: