Հունվարի 23-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 (Ձորադես) ճանապարհահատվածում քարերի փլուզման հետևանքով ճանապարհի անցանելիությունը միակողմանի է: Բուքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում առկա է մերկասառույց:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:





