Այսօր` հունվարի 24-ն է, տարվա 24-րդ օրը: 2013 թ-ին մնացել է 342 օր: Ըստ սլավոնական հավատալիքների, այս օրվա եղանակից պարզ է դառնալու, թէ ինչպիսին կլինի գարունը:
Պատմությանը հայտնի ամենահին իրադարձությունը հռոմեացի կայսր Կալիգուլայի և իր ընտանիքի դավադրաբար սպանությունն է 41 թ-ին:
1924 թ-ին այս օրը կայացան առաջին ձմեռային Օլիմպիական խաղերը, 1931թ-ին Մոսկվայում հիմնադրվեց գնչուական «Ռոմեն» թատրոնը: Գարեջրի սիրահարները Ռիչմոնդում 1935 թ-ին առաջին անգամ մետաղյա տարաներով վայելեցին «Սերուցքային էլ Կրյուգեր» գարեջուրը, իսկ 1984 թ-ին առաջին անգամ արտադրվեց Apple Macintosh համակարգիչը: 2011 թ-ի այս օրը հիշատակվում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ահաբեկչության զոհերի հիշատակը:
1732 թ-ի հունվարի 24-ին ծնվել է «Ֆիգարոյի ամուսնությունը» և «Սևիլյան սափրիչը» պիեսների հեղինակ Բոմարշեն, 1848 թ-ին ռուս նկարիչ Սուրիկովը, 1886 թ-ին ամերիկացի ռեժիսոր Հենրի Քինգը, ինչպես նաև հոլիվուդյան դերասանուհի Միշա Բարթոնը: Այս օրը հայտնի է նաև որպես մի շարք հայտնի մարդկանց մահվան տարելից:
1791 թ-ին այս օրը մահացել է ֆրանսիացի քանդակագործ Էտյեն Մորիս Ֆալկոնեն, 1924 թ-ին ֆրանսիացի նկարիչ Ամադեո Մոդիլյանին, 1965 թ-ին Բեծ Բրիտանիայի վարչապետ Ոըինսթոն Չերչիլը: 2004 թ-ին այս օրը ֆուտբոլասեր հասարակությունը հրաժեշտ տվեց բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Լեոնիդաս դա Սիլվային: 2009 թ-ին 103 տարեկան հասակում կյանքից հեռացավ ֆրանսիացի դերասանուհի Մարի Գլորին:





