AM
24 Հունվար 2012 - 06:05 AMT

ԵՄ. Մինչև Իրանը բանակցություններ չսկսի, նրա դեմ տնտեսական պատժամիջոցները ուժի մեջ կմնան

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները Իրանի իշխանություններին կոչ են արել «լրջություն» ցուցաբերել իրանական միջուկային ծրագրի հարցում, հայտնում է Reuters-ը: Համատեղ հայտարարությունում երեք երկրների առաջնորդներն ասել են, որ պատրաստ են բանակցություններ սկսել այն դեպքում, եթե Իսլամական Հանրապետության իշխանությունները հարցին լրջորեն և պատասխանատվությամբ մոտենան: «Մենք Իրանի իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել միջուկային ծրագիրը և հետևել միջազգային օրենսդրությանը»,-ասվում է հաղորդագրությունում: Մինչև Իրանի իշխանությունները չսկսեն բանակցությունները, նրա դեմ տնտեսական պատժամիջոցները կմնան ուժի մեջ, նշվում է փաստաթղթում, հայտնում է ՌԲԿ-ն:

Իրանի դեմ պատժամիջոցները ընդունվել են , քանի որ կասկածներ կար, որ Իրանի իշխանությունները միջուկային զենքի ստեղծման ծրագիր են իրականացնում: Իր հերթին Իրանի կառավարությունը հայտարարում է, որ գործողությունները կրում են բացառապես խաղաղ բնույթ: