ԵԽԽՎ նախկին նախագահ Մովլուդ Չավուշօղլուն հիասթափված չէ իր գործունեությունից ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում: «Իհարկե, մանդատի ժամկետը լրանալուն պես մարդն ինքն իրեն հաշիվ է տալիս կատարած աշխատանքի մասին: Կարծում եմ, մենք միասին շատ բաների ենք հասել: Իմ մանդատի գործողության շրջանում եղել են որոշակի դժվարություններ, որոնք հաջողվել է հաղթահարել: Որպես ԵԽԽՎ-ի նախագահ, կատարել եմ 90 պաշտոնական ու աշխատանքային այց»,- ասել է նա:
Ըստ Մովլուդ Չավուշօղլուի, կան բաներ, որոնք չեն կարող չուրախացնել: «Դրանցից մեկն այն է, որ Եվրոպայի խորհրդի կառույցների միջև այլևս ճգնաժամ չկա: Բոլորն էլ տեսան խորհրդարանային դիվանագիտության օգուտը: Դրանից բացի, ես աջակցել եմ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի բարեփոխումներին: Իհարկե, կային նաև այլ մտադրություններ կապված իմ պաշտոնավարման հետ: Բայց ես հիասթափված չեմ իմ գործունեությունից ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում»,- ասել է Չավուշօղլուն, հայտնում է Trend-ը:





