Իրանում 5 օրվա ընթացքում մահացել են իսլամական հեղափոխության պահակային կորպուսի 4 բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդ մասին հայտնում է «Եդիոտ Ահրոնոտ» պարբերականը` հղելով իրանական ընդդիմադիր Saham News-ը: Մահացածների թվում են Թեհրանի ինստիտուտի զենքի ոչ ավանդական տեսակների մշակմաբ զբաղվող Իմամ Հուսեյնը, Հեղափոխության պահակային համալսարանի նախկին ղեկավար, էլեկտրոնային զենքերի բարձրաստիճան մշակող, ինչպես նաև գեներալ, ով մասնակցել է իրանա-իրաքյան պատերազմին:
Զինվորականների մահվան պաշտոնական պատճառներից է սրտի կաթվածը: Սակայն Saham News հրապարակման մեջ կան ակնարկներ, որ նրանք կարող են սպանված լինել, ինչպես նաև ընդգծվում է, որ մահվան պատճառ կարող էր դառնալ նաև իշխանության համար պայքարը:
Իսլամական հեղափոխության պահակային կորպուսը հանդիսանում է ռազմական էլիտար ստորաբաժանում, որի կազմում, ընդհանուր առմամբ, կա ավելի քան 100 հազար մարդ:





