Բարաք Օբաման հաստատել է, որ ԱՄՆ մոտ 23 000 զինծառայողները դուրս կբերվեն Աֆղանստանից մինչ 2012թ. ամռան ավարտը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
«10 000 զինծառայողներ արդեն տուն են վերադարձել: Եվս 23 000 կլքի Աֆղանստանը մինչ ամռան ավարտը»,-ասել է նա, հավելելով, որ իշխանության փոխանցումը Աֆղանստանի իշխանություններին կշարունակվի: ԱՄՆ նախագահն ասել է,որ Աֆղանստանն այլևս երբեք «չի դառնա ԱՄՆ դեմ հարձակումների բազա»:





