AM
25 Հունվար 2012 - 08:55 AMT

Հյուսիսային Իտալիայում տեղի է ունեցել երկրաշարժ

Այսօր հունվարի 25-ին երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի հյուսիսում 4,9 մագնիտուդով, հայտնել է Իտալիայի գեոֆիզիկայի ու հրաբխագիտության ազգային ինստիտուտը:

Ըստ փորձագետների, էպիկենտրոնը գտնվում է Ռեջո Էմիլիա նահանգում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Միլանում և Տուրինում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: