AM
25 Հունվար 2012 - 09:17 AMT

Հորդանանը կարող է խզել կապերն Իսրայելի հետ

Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը հասկացրել է, որ Իսրայելի ու Հորդանանի հարաբերությունները կտուժեն, եթե Իսրայելի կառավարությունը չաջակցի պաղեստինցիների հետ բանակցություններին Ամանում, հայտնում է «Ալ Կուդս ալ Արաբի» պարբերականը:

Ըստ հոդվածի, Աբդալլա Երկրորդը համոզել է Մահմուդ Աբբասին բանակցային փուլն անցակցնել Հորդանանում Ռամալլահ վերջին այցելության ժամանակ:

Թագավորն ակնարկել է նաև, որ Հորդանանն Իսրայելի վրա ճնշում գործադրելու մի քանի լծակ ունի, այդ թվում հրեական պետության հետ հարաբերությունների սառեցումը: