AM
25 Հունվար 2012 - 11:17 AMT

Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանում հեղափոխության համար նախադրյալներ չի տեսնում

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը հայտնել է, որ նախադրյալներ չի տեսնում Ռուսաստանում հեղափոխության համար, հաղորդում է Lenta.ru-ն: «Վստահ եմ, որ մեր երկրին ոչ մի հեղափոխություն պետք չէ, որովհետև հեղափոխությունների սահմանն ընտրվել էր XX դարում»,- ասել է ՌԴ նախագահը:

«Ես բոլորովին չէի ուզենա, որպեսզի իրադարձությունները մեր երկրում զարգանային ինչ-որ հեղափոխական կամ այլ ծայրահեղ սցենարով»,- հավելել է Մեդվեդևը: Սակայն, նրա խոսքով, «նախագահը պետք է պատրաստ լինի ամեն ինչի»: «Ես հիշում եմ 1989 և 1991 թվականները: Տխուր իրավիճակ էր, բայց մի կերպ տակից դուրս եկան»,- ասել է Մեդվեդևը: