AM
26 Հունվար 2012 - 06:20 AMT

Պան Գի Մուն. Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա

«Իրանը պետք է ապացուցի, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում»: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով Արևմուտքի և Իրանի միջև վերջինիս միջուկային ծրագրի պատճառով վտանգավոր աստիճանի հասած դիմակայության վերաբերյալ հարցին` Պան Գի Մունն ասել է, որ բազմիցս բարձրացրել է այդ հարցը իրանական առաջնորդների հետ իր զրույցներում և հրապարակային հայտարարություններում: Պան Գի Մունը համոզմունք է հայտնել, որ «Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա»: Այդ կապակցությամբ նա «վեցնյակի» երկրներին, որոնց թվում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հինգ մշտական անդամներն ու Գերմանիան, և Իրանին կոչ է արել երկխոսություն սկսել:

Նա հիշեցրել է, որ Օրմուզի նեղուցը «շատ կարևոր տարածք է միջազգային առևտրի համար»: