Հայաստանի կառավարությունը հունվարի 26-ի նիստում դրական որոշում է կայացրել ՀՀ «Հայաստանի տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքը փոփոխության ենթարկելու մասին: Ինչպես մամուլի ասուլիսին հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ծրագրի նպատակն է, որ երկիրը վերադառնա իրեն բնորոշ GMT+3 աշխարհագրական գոտի: Ըստ նրա, դեռևս 30-ականներին Խորհրդային Միության ժամանակ, տեղի է ունեցել ժամային գոտիների փոփոխություն և Հայաստանը հայտնվել է GMT+4 գոտում: Բացի այդ, «ամառային ժամանակին» անցնելով, երկիրը տեղափոխել է GMT+5 գոտի:
Այս խնդիրը լուծվելու է երկու փուլով: Նախ`այս որոշումը թույլ կտա Հայաստանին հրաժարվել ամառային ժամանակին անցնելուց: «Եթե ՀՀ ԱԺ հաստատի այդ օրինագիծը, ապա ապրիլից ժամացույցի սլաքները չենք փոխվի և մեր քաղաքացիները մեկ ժամ ավել կքնեն»:
Փոփոխության արդյունքում Հայաստանը կլինի միևնույն ժամային գոտում, ինչ Վրաստանն ու Ռուսաստանը և ԱՊՀ բազմաթիվ երկրներ, որտեղ այդ գործընթացն արդեն սկսվել է: Նախարարն ասել է, որ ամռանը 1 ժամով մոտ կլինենք Եվրոպային, ինչը դրական ազդեցություն կունենա բիզնեսի և զբոսաշրջության վրա:
Երկրորդ փուլում, համապատասխան միջոցառումների իրականացումից 2-3 տարի անց, Հայաստանը կկարողանա վերադառնալ իր բնական աշխարահագրական GMT+3 գոտի:





