Սիրիայում առևանգել են Իրանի 11 քաղաքացիների, հայտնում է IRNA գործակալությունը` հղելով կառավարական շրջանակների աղբյուրներին:
«Նրանց ավտոբուսը շարժվում էր դեպի Դամասկոս, երբ անհայտ մարդիկ հարձակվել և առևանգել են ուղևորներին»,-հայտնում է աղբյուրը:
Press TV-ի տվյալներով, զինված խումբը առևանգել է տղամարդկանց և նրանց տարել անհայտ ուղղությամբ` ավտոբուսում թողնելով միայն կանանց: Կա ինֆորմացիա, որ առևանգիչներն արդեն կապվել են տղամարդկանցից մեկի հարազատների հետ և փրկագին պահանջել:





