ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են իրանցի գիտնականի և մեղադրել նրան գիտական սարքավորումների արտահանման մասին օրենքը խախտելու մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պակիստանի դեսպանատունը, որը ԱՄՆ-ում ներկայացնում է Իրանի շահերը, հաստատել է գիտնականի ձերբակալության փաստը:
Ներկայումս 54-ամյա իրանցի Սայեդ Մոջտաբա Ատարոդին, ով հանդիսանում է Շարիֆի անվան իրանական հեղինակավոր տեխնոլոգիական համալսարանի գիտաշխատող, գտնվում է Սան Ֆրանցիսկոյի բանտերից մեկում:
Ավելի վաղ` հինգշաբթի, գործակալության տվյալներով, փակ դռների ետևում տեղի են ունեցել նրա գործով դատական լսումներ: Ձերբակալվածի հարազատների տվյալներով, Ատարոդին ձերբակալվել է դեկտեմբերի 7-ին` Լոս Անջելես ժամանելուց անմիջապես հետո:
Ձերբակալության պատճառները Իրանի և ԱՄՆ ու նրա դաշնակից պետությունների միջև հարաբերությունների վատացումն է` իրանական միջուկային ծրագրի պատճառով: Թեհրանը, սակայան, պնդում է, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ:





