Գերմանիան ի վիճակի չէ միայնակ հաղթահարել եվրագոտու պարտքայի ճգնաժամը: Այդ մասին հայտարարել է Եվրախմբի նախագահ, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը` «Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում:
«Պետք չէ պահանջել, որ ամեն ինչն անի Գերմանիան: Նրա հնարավորություններն այդ առումով այնքան էլ մեծ չեն, ինչպես ոմանք են կարծում»,-ընդգծել է նա:
Այս առնչությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անիմաստ է ճգնաժամի հաղթահարման համար լրացուցիչ միջոցներ կիրառել, եթե նրա պատճառների դեմ պայքար չի իրականացվում, ընդգծում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ֆինանսական Կայունության եվրոպական ֆոնդը տվյալ պահին իր տրամադրության տակ ունի 250 մլրդ եվրո: 2012թ ամռանը այն պետք է փոխարինվի Կայունության եվրոպական մեխանիզմով, որի ռեսուրսները կկազմեն 500 մլրդ եվրո:





