AM
27 Հունվար 2012 - 06:16 AMT

ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի վերաբերյալ նիստ կանցկացնի

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը փակ նիստ կանցկացնի Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական առաքելության ներկայացուցիչներին ՄԱԿ-ում:

Իր հերթին, անհյատ աղբյուրը ՄԱԿ ԱԽ-ում հայտնել է «Ռոյթերսին», որ Մարոկկոյի ներկայացուցիչները կտարածեն բանաձևի նախագիծ, որը համատեղ պատրաստել են արևմտյան ու արաբական երկրները: Բանաձևով Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) կոչ է անում Սիրիայի նախագահին հրաժարական տալ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Աիրիայում արդեն 9 ամիս է չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ամեն օր մարդիկ են զոհվում, թե քաղաքացիներ, թե ուժային կառույցների ներկայացուցիչներ: Ըստ ՄԱԿ տվյալների, զոհերի թիվը գերազանցում է 5000: