Իրանի բանակցություններին պատրաստ լինելու հայտարարությունները միայն, բավական չեն, երկրի իշխանություններն ամբողջ աշխարհին պետք է ապացուցեն, որ իրենց մշակումները խաղաղ բնույթ են կրում, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հինգշաբթի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջուկային ծրագրի համար բանակցություններ սկսել: «Բանակցություններին պատրաստ լինելու խոսքերը միայն, բավական չեն, քանի որ դրանք չեն համապատասխանում մեր սահմանած չափանիշներին»,-ասել է Նուլանդը ճեպազրույցում: Ըստ նրա, Իրանի պատարաստակամության նշան կարող է լինել պատասխանը ԵՄ դիվանագիտության գծով ղեկավար Քետրին Էշտոնի նամակին, սակայն արձագանքներ, այդպես էլ չեղան:





