AM
27 Հունվար 2012 - 07:17 AMT

Ռուսաստանում ավարտվել է C-300ՊՄ համալիրների արդիականացումը

Ռուսաստանում ավարտվել է C-300ՊՄ հրթիռազենիթային համալիների արդիականացումը, գրում է «Կրասնայա Զվեզդա» թերթը: Բոլոր նման համալիրները արդիականացվել են «Ֆավորիտ-C» ծրագրով, որի արդյունքում ավելացել են համալիրների մարտական հնարավորությունները:

Առաջիկայում նախատեսվում է արդիականացնել C-300ՊՄ համալիները մինչև C-300ՊՄ2 համալիրների մակարդակի, որի շնորհիվ համալիրները կկարողանան ավելի մեծ ճշգրտությամբ հարվածել բալիստիկ նշանակետին:

Մինչև C-300ՊՄ2 մակարդակի արդիականացումը կանցկացվի երկրորդ փուլի շրջանակներում: Կատարելագործված տեխնիկան կհագեցվի «Էլբրուս», «Բագետ» և ՌԱՄԷԿ հաշվիչ համակարգերով: . Ռուսաստանում 2011-2020թթ. սպառազինությունների գործող ծրագրով նախատեսվում է լիովին վերազինել զենիթային գնդերը: