Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կրկին իր անհամաձայնությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի գաղափարների հետ: Ելույթ ունենալով Դավոսում, նա Սարկոզիի ու Մերկելի ֆինանսական գաղափարներն անվանել է «խելահեղություն. «Նույնիսկ մտածելն այդ մասին ինձ թվում է խենթություն…Եվրոպայի մրցունակությունը մեր Աքիլլեսյան գարշապարն է: Ինչ էլ ասեն, Լիսաբոնի ռազմավարությունը չի բերել անհրաժեշտ կառուցվածքային բաեփոխումների»:
Քեմերոնը հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովի հաշվարկներով, ֆինանսական տրանզակցիաների հարկ սահմանելով, Եվրոպան կզրկվի կես միլիոն աշխատատեղերից: Վարչապետը մտավախություն ունի, որ Սարկոզի-Մերկել գաղափարի իրականացման արդյունքում շատ խոշոր բանկեր ու ներդրումային տներ կլքեն մայրցամաքը, հայտնում է Euronews-ը:





