ԱՄՆ-ն հուսով է, որ բանակցություններն Իսրայելի ու Պաղեստինի միջև կվերսկսվեն: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին է հայտարարել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը, հայտնում է ՌԲԿ-ն:
Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հունվարի 25-ին հայտարարել է, որ բանակցությունները «ոչ մի նոր բան չտվեցին», հայտնելով, որ մտադիր է քննարկել հետագա քայլերը ԱՊԼ Կահիրեում փետրվարի 4-ին կայանալիք նիստում:
Մեկնաբանելով հայտարարությունը՝ Նուլանդն ասել է, որ «կողմերին ժամանակ է հարկավոր մտորելու համար, ոչ մի անսովոր բան այստեղ չկա»: Նա հուսով է, որ բանակցություններն Իսրայելի ու Պաղեստինի միջև կվերսկսվեն:
Իսրայելը գրավեց Արևելյան Երուսաղեմը 1967թ. այսպես կոչված «վեցօրյա պատերազմում»: Պաղեստինցիները քաղաքի այդ մասը համարում են իրենց չճանաչված պետության մայրաքաղաքը:





