Հունվարի 27-ին Նյու Յորքում, ՄԱԿ-ի շենքում տեղի կունենա հատուկ նիստ, նվիրված Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրվան: Հուշ-նիստում ելույթ կունենան այդ կազմակերպության ղեկավարները, ինչպես նաև ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը:
Ինչպես հայտնում է «Ռեշետ բետ» ռադիոկայանը, այսօր Լեհաստանի իշխանությունները սգո երթ են կազմակերպում դեպի Վարշավայի այն հրապարակը, որտեղ գործում էր տխրահռչակ Ումշլագպլացը՝ կայարանամերձ հողամասը, որտեղ 1942թ. հավաքում էին հազարավոր հրեաների «մահվան գնացքներով» ուղարկելուց առաջ:
Բացի այդ, Վարշավայի փողոցներով կանցնի վեցճառագայթանի աստղի պատկերով դատարկ տրամվայը: Նման տարմվայներ էին երթևելում Վարշավայում 1941-42թթ.:





