2012թ. նոյեմբերին Կուբան մտադիր է անցկացնել վերջին տարիների ամենախոշոր՝ «Բաստիոն» զորավարժությունները, հայտնում է Defense News-ը: Հրամանատարը լինելու է գեներալ Լեոպոլդո Սինտրա Ֆրիասը, որը դարձավ Կուբայի պաշտպանության նախարար 2011թ.: Այս տարի զորավարժությունները կհամընկնեն ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին:
Ինչպես նշում է Defense News-ը, Կուբան չի արդիականացրել իր բանակը 1991թ. ի վեր, Կուբայի հեղափոխական զինված ուժերի շարքերում ծառայում է մոտ 50 հազար մարդ:
«Բաստիոն» զորավարժություններն անկանոն են անցկացվում Կուբայում, և որպես օրինակ, Կուբայի պատասխանն են ԱՄՆ իրադարձություններին:





