AM
28 Հունվար 2012 - 13:27 AMT

Ռուսաստանում ՀՕՊ-ՀՀՊ համակարգերի արտադրության երեք նոր գործարան կկառուցվի

Ռուսաստանում ԱՂԵ զորքերի համար ՀՕՊ-ՀՀՊ համակարգերի արտադրության երեք նոր գործարան կկառուցվի: Այդ մասին հաղորդել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

«Ես խորհրդակցություն եմ անցկացրել «Ալմազ-Անթեյ» կոնցեռնում, որտեղ քննարկվել են տարբեր փորձակառուցողական աշխատանքների հեռանկարները: Մենք նոր գործարաններ կկառուցենք: Միայն օդատիեզերական պաշտպանության գծով մենք պատրաստվում ենք երեք նոր գործարան կառուցել»,- ասել է փոխվարչապետը Ռազմական գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովի ժամանակ, հաղորդում է «Վեստի»-ն: