AM
30 Հունվար 2012 - 05:20 AMT

Սիրիայի կառավարական բանակը վերականգնել է հսկողությունը Դամասկոսի արևելյան շրջաններում

Սիրիայի կառավարական բանակը վերականգնել է Դամասկոսի արևելյան շրջանների վրա իր հսկողությունը, որոնք, մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ, ավելի վաղ գտնվում էին ընդդիմության ձեռքում, հայտնում է Ռոյթերսը` հղում անելով հակակառավարական Քամալին:

«Սիրիական ազատ բանակը ռազմավարական նահանջ է կատարել: Ռեժիմի ուժերը վերականգնել է Դամասկոսի շրջակա տարածքների նկատմամբ վերահսկողությունը և զանգվածային ձերբակալություններ են սկսել»,-ասել է գործակալության թղթակիցը:

Ավելի վաղ հայտնում էին, որ ընդդիմադիր Սիրիայի ազատական բանակը, կիրակի մայրաքաղաքի մոտակայքում ռազմական գործողություններ է վարել կառավարական ուժերի դեմ:

Արդեն 10 ամիս է Սիրիայում չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ամեն օր տվյալներ են ստացվում մարդկային զոհերի մասին` ինպես խաղաղ բնակչության, այնպես էլ ուժային կառույվների աշխատակիցների: ՄԱԿ-ի տվյալներով երկրում զոհերի քանակը գերազնցում է 5 հազարը: